
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է։
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ, 184 միլիոն 222 հազար դրամ»:
Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն