Չախոյան Տարոնը շոյել է Նիկոլի ականջը



ԱԺ սողոսկած Չախոյան Տարոնը նիկոլաբարո հայտարարությամբ է հանդես եկել՝ շոյելով Իլհամի ականջը. ըստ նրա՝ արցախյան շարժման էջի փակումը նախևառաջ Հայաստանին է անհրաժեշտ, քանի որ այդ էջը դե ֆակտո ու դե յուրե փակելով՝ մենք խաղաղության հարատևությունն ենք ապահովելու:
 
Ադրբեջանական քարոզչության տակ մնացած տարոնները չեն հասկանում, որ սեփական լեգիտիմ իրավունքներից միակողմանիորեն հրաժարումը չի զսպելու հակառակորդի ագրեսիան կամ ախորժակը, և դա է ապացուցում միջազգային հարաբերությունների պատմությունը: Արցախյան էջի փակումը Բաքվի կողմից ընկալվում է որպես հայկական կողմի անկարողության և թուլության վկայություն, իսկ երբ կամայական պետություն հրաժարվում է պաշտպանել իր հայրենակիցների օրինական իրավուքնները, ապա այն միջազգային ասպարեզում կորցնում է սուբյեկտայնությունը՝ վերածվելով օբյեկտի, իսկ օբյեկտների հետ խաղաղություն չեն կնքում, այլ կլանում են ու ընդարձակվում: «Արևմտյան Ադրբեջանի» մասին կեղտոտ քարոզի ամենահիմնական նպատակը հենց սա է. Ադրբեջջանն ուզում է ընդարձակվել դեպի արևմուտք, ուստի դրա համար նախ ստեղծում է քարոզչական հենք:
 
Արցախյան շարժման էջի արհեստական և հարկադիր փակումը ուղղակիորեն սպասարկում է Հայաստանին թշնամաբար տրամադրված ուժերի ռազմավարական նպատակները. Կովկասում թուրքերը դառնում են հիմնական իշխող ուժը, ՌԴ-ն դուրս է մղվում, սահմանափակվում է Իրանի ազդեցությունը, հայկական պետությունը դառնում է բուտաֆորիկ գոյանք Կովկասում:
 
Նիկոլին հենց դրա համար էլ իշխանության են բերել, որպեսզի Արևմուտքը լուծի դեպի Միջին Ասիա խորանալու իր ռազմավարական խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment