Փաստաբանները բողոքներ են ներկայացրել Անդրանիկ Թևանյանի կալանքի վերաբերյալ դատական ակտերի դեմ

Փաստաբանները բողոքներ են ներկայացրել Անդրանիկ Թևանյանի կալանքի վերաբերյալ դատական ակտերի դեմ

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հայտնում է․ «Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը վերաքննիչ քրեական դատարան է ներկայացրել բողոք՝ առաջին ատյանի դատարանի այն որոշման դեմ, որով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։
Միաժամանակ, փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան՝ վիճարկելով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ առաջին դատական ակտը»։

Leave a Comment