
Մահացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը։ Այս մասին լուրն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա կինը՝ հաղորդավարուհի Եվա Մեհրաբյանը՝ գրելով․ «Մենք պարտվեցինք…
Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում։
Սիրելի ամուսնու, հոր, պապիկի՝ Արսեն Ասլանյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին՝ ժամը 17-ից 20-ը՝ «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի փողոց 2/14)։ Հուղարկավորությունը նույն վայրից՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 13-ին»։
Աղբյուրը` Եվա Մեհրաբյան