«Նարեկ Կարապետյանը միշտ կիրթ է ու կառուցողական, երբ հարցը վերաբերում է մեր երկրին»,— Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով խմբակցության ելույթներին։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգին՝ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը նշել է, որ այդ գործընթացն արդեն ընթանում է։
Կարապետյանն անդրադարձել է նաև ՔՊ-ականների հեգնանքին, թե որտեղ է իրենց վարչապետի թեկնածուն և որտեղ են անցկացվում նիստերը։
«Նիստերն անում ենք դատարանում։ Այո՛, որովհետև դեռ ուրիշ հնարավորություն չկա»,- ասել է նա։
Հարցին, թե ինչպես է տեսնում Փաշինյանի հեռացումը գործնականում և արդյոք ընդդիմությունը պատրաստվում է 2031 թվականի ընտրություններին, Կարապետյանը պատասխանել է․
«Ո՛չ, մենք 2031 թվականին չենք պատրաստվում։ Քայլ առ քայլ գնում ենք առաջ։ Փաշինյանը գնալով ձախողվելու է, և ես վստահ եմ՝ գալու է օրը, երբ հենց ՔՊ-ականներն են իրեն հեռացնելու»։