18:00 Լուրերը մեկ տողով. Նոր ընտրություններ, կարևոր նշանակումներ և միջազգային լարվածություն

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է, որ Գորիս, Մեղրի, Ստեփանավան և Ֆիոլետովո համայնքներում նշանակված ընտրությունների ընթացքում կիրականացվի խիստ վերահսկողություն, իսկ ընտրակաշառքի և օրենքի խախտումների բոլոր դեպքերը կստանան իրավական արձագանք։ 

•  Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովի օգոստոսի 4-ի նիստում 63 կողմ և 28 դեմ ձայներով ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ 

•  Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ Հայաստանի բանակի մարտունակությունն աճել է, զինված ուժերը համալրվել են ժամանակակից սպառազինությամբ, իսկ ՍՈՒ կործանիչները գտնվում են մարտական պատրաստության մեջ։ 

•  Ադրբեջանի արտգործնախարարը չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ առևտրի ընդլայնումը՝ նշելով, որ արդեն իրականացվում են բեռների տարանցում և նավթամթերքի մատակարարումներ։ 

•  Ֆրանսիայում անոմալ շոգն ու անտառային հրդեհները կարող են տնտեսությանը հասցնել մինչև 6 միլիարդ եվրոյի վնաս՝ բարդացնելով կառավարության բյուջետային ծրագրերի իրականացումը։ 

•  Դանիայի արքայադուստր Իզաբելլան 11-ամսյա զինվորական ծառայություն կանցնի գվարդիական գնդում՝ հրաժարվելով ծառայության ընթացքում նախատեսված աշխատավարձից։ 

•  Դոնալդ Թրամփը Իրանից պահանջել է անհապաղ համաձայնել Հորմուզի նեղուցի լիակատար բացմանը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում Թեհրանը կբախվի ծանր հետևանքների։

Leave a Comment