«Լամա Ռուբոյին» շտապել է շնորհավորական ուղերձ հղել Ուկրաինայի ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։
Այն, որ Ռուբինյան Ռուբիկին առաջիններից մեկը հենց ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան է շնորհավորել, պատահական չէ. այն խորհրդանշում է Հայաստանի՝ հակառուսական ճամբարի մեջ ինտեգրվելու նոր փուլի մեկնարկը:
Պետք է հասկանալ, որ Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հիմնական սոսինձը հակառուսականությունն է, և եթե Ուկրաինայի պարագայում այն հասել է իր կատարյալ լրմանը, ապա Հայաստանի դեպքում այդ հակաուսականությունը դեռ նորածնային մակարդակի է, իսկ Ուկրաինայի հովանավորների խնդիրը Նիկոլի հակառուսականությունը ռեալ, գործնական հողի վրա դնելն է:
Հարց է առաջանում՝ ի՞նչ է Հայաստանին տալու Ուկրաինայի հետ մտերմությունը:
Ակնհայտորեն խորանալու են հայ-ռուսական հակասությունները, իսկ հարցը, թե որքանով է այն նպաստելու Արևմուտք-Հայաստան հարաբերություների իրական սերտացմանը, մնում է բաց. Արևմուտքի նպատակը Հայաստանը որպես հակառուսական կամ հակաիրանական (եթե հնարավոր լինի) պլացդարմ օգտագործելն է միայն, իսկ ահա ռուսների հետ թշնամանքն էական ազդեցություն է ունենալու մեզ վրա ոչ միայն տնտեսական առումով, և այդ մասին գիտի նույն Քըլըչը, որի պետությունը միշտ նախանձով է նայել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, որոնք եղել են այն հիմնական խոչընդոտը, որը խանգարել է Թուրքիային կլանել Կովկասը:
Փրկելու համար սեփական հետույքը, Նիկոլը Հայաստանը ներքաշել է շատ վտանգավոր խաղի մեջ, որի վերջնարդյունքում կարող է և կրկնվել Նիկոլի սիրած Պապ թագավորի ժամանակների Հայաստանի ճակատագիրը:
Գիտեք, չէ՞, ինչ տեղի ունեցավ 387-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: