ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի պատճառով սպառել է հեռահար հրթիռների պաշարները. Reuters

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի պատճառով սպառել է հեռահար հրթիռների պաշարները. Reuters

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, ԱՄՆ-ն Իրանի հետ հինգ ամիս տևողությամբ պատերազմի ընթացքում սպառել է ATACMS և Precision Strike Missiles (PrSM) տեսակի բարձր ճշգրտության միջմայրցամաքային հեռահար դասի հրթիռների իր գրեթե ամբողջ պաշարը։ 

Սա մտահոգություններ է առաջացրել ապագա հնարավոր հակամարտությունների նկատմամբ բանակի պատրաստվածության վերաբերյալ։ 

Թեև Սպիտակ տունն ու Պենտագոնը հայտարարում են, որ երկիրն ունի բավարար զինանոց և պաշտպանական ընկերություններն աշխատում են ռեկորդային ծավալներով, վերլուծաբանները նախազգուշացնում են, որ նման սպառազինության պակասը կարող է սահմանափակել ԱՄՆ-ի հնարավորությունները Ռուսաստանի կամ Չինաստանի նման հակառակորդների զսպման հարցում:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment