Դանիայի արքայադուստր Իզաբելլան զինվորական ծառայության է անցել

Դանիայի արքայադուստր Իզաբելլան զինվորական ծառայության է անցել

Դանիայի թագավորական զույգի 19-ամյա ավագ դուստրը՝ արքայադուստր Իզաբելլան, ժամանել է Սլագելսե քաղաքի մոտ գտնվող զորանոց, որտեղ գվարդիական գնդում կծառայի 11 ամիս։

Եվրոպայում անվտանգային իրավիճակի սրման պատճառով Դանիայում զինվորական ծառայության ժամկետը չորսից երկարաձգվել է 11 ամսի, իսկ զինվորական պարտադիր կոչմանը ենթակա են նաև 18 տարին լրացած կանայք, և այս տարի բանակ է մեկնել ևս 1600 երիտասարդ։

Թագավորական պալատի փոխանցմամբ՝ արքայադուստրը հրաժարվել է ծառայության ընթացքում ստացվող աշխատավարձից, նրա եղբայրը՝ գահաժառանգ արքայազն Քրիստիանը, որը նույնպես ծառայել էր Սլագելսեում, անցած ամռանից սկսել է լեյտենանտի ուսումը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment