
ԱԺ փոխնախագահի թեկնածու Վահագն Ալեքսանյանի թեկնածության քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցը սկսեց լռությամբ, ասելով՝ «մտածում եմ»։ «Որ մտածի, պրծնի՝ կարող ա խնդրի, խոսք կտամ, ԱԺ դահլիճը կրկես չէ»,- ԱԺ նորընտիր նախագահն անջատեց ընդդիմադիր պատգամավորի խոսափողը և խոսքը տվեց հաջորդ գրանցված պատգամավորին։