Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Հայաստանի նորընտիր գործընկերոջը

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ՝ Ռուբեն Ռուբինյանին

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Հայաստանի նորընտիր գործընկերոջը


ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ, հայտնում են Աժ մամուլի ծառայությունից։

Ստեֆանչուկը շնորհավորել է Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք։

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի և Ուկրաինայի Գերագույն ռադայի միջև համագործակցության օրակարգին՝ կարևորելով խորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը և փոխգործակցության նոր հնարավորությունների օգտագործումը։

Քննարկվել են նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող թեմաներ։

Leave a Comment