
ԱՄՆ Պետդեպարտամենտը Քոնգրեսին տեղեկացրել է արտասահմանյան հինգ ներկայացուցչություն փակելու մտադրության մասին, այդ թվում՝ Կանադայում, Ճապոնիայում և Ինդոնեզիայում գտնվող հյուպատոսությունները, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Անցած շաբաթվա վերջին Քոնգրեսի մի շարք հանձնաժողովներին ուղարկված ծանուցման մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ նախատեսում է փակել իր ներկայացուցչությունները Սենտ Ջորջեսում (Գրենադա), Նագոյայում (Ճապոնիա), Մեդանում (Ինդոնեզիա), Դուալայում (Կամերուն) և Վինիպեգում (Կանադա)»,- նշում է լրատվամիջոցը։
Աղբյուրները հայտնում են, որ մի շարք արտասահմանյան ներկայացուցչությունների սպասվող փակումը առաջին հերթին պայմանավորված է անձնակազմի կրճատմամբ, այլ ոչ թե աշխարհաքաղաքական որևէ իրադարձությամբ։
2026 թվականի հունիսին NBC-ն հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախորդ տարվա ընթացքում կրճատել է մոտ 2 հազար դիվանագետի։