Հայաստանին ծանր զարգացումներ են սպասվում․ Իշխան Սաղաթելյան

Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նախազգուշացրել է, որ առաջիկա աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ։

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին և իշխանությունների հետ ունեցած քննարկումներին՝ պատգամավորը նշել է․

«Ես շատ ուղիղ և հստակ հարցադրում եմ արել՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումներ չեք անելու, մասնավորապես՝ Տիգրանաշենը չեք հանձնելու։ Մարդիկ դա չեն ժխտել»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ստեղծված իրավիճակում Սաղաթելյանն ընդգծել է հանրային ու քաղաքական համախմբման կարևորությունը՝ նշելով, որ մեզ պարտադրվող արտաքին օրակարգերը մերժելու և ազգային հարցերում հաջողության հասնելու միակ ուղին միասնական լինելն է։

Leave a Comment