Apple-ն ժամանակավորապես հեռացրել է Telegram-ը App Store-ից – armeniatoday.am

Apple ընկերությունը App Store հավելվածների դանութից ժամանակավորապես հեռացրել է Telegram մեսենջերը՝ հարթակում երեխաների սեքսուալ շահագործման հետ կապված արգելված բովանդակություն հայտնաբերելուց հետո, հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ հավելվածն անհասանելի է եղել ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ավստրալիայի և Սինգապուրի օգտատերերի մի մասի համար։ Ներբեռնման հետ կապված խնդիրների մասին ավելի վեր հայտնել էր նաև «ՌԲԿ»-ի թղթակիցը։

Մշակողի կողմից արգելված բովանդակության օպերատիվ հեռացումից հետո մեսենջերի հասանելիությունը լիովին վերականգնվել է։ Telegram-ի ներկայացուցչի պարզաբանմամբ՝ Apple-ը հարթակին ծանուցել է երեխաների սեքսուալ շահագործման հետ կապված նյութեր տարածող մեկ օգտատիրոջ մասին, ինչից հետո վերջինիս հաշիվն «անմիջապես» բլոկավորվել է։

Leave a Comment