Օգոստոսի 4-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են գործել Մոսկվայի և Լենինգրադի մարզերի վրա, որոնց հետևանքով թիրախավորվել են Wildberries-ի պահեստները։
Մերձմոսկվայի Չեխով քաղաքում կամիկաձե դրոնի հարվածից խոշոր հրդեհ է բռնկվել արդյունաբերական գոտում, վնասվել են նաև էլեկտրակայանն ու վարչական շենքը, ինչի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է հինգ և վիրավորվել վեց մարդ։
Միաժամանակ, Լենինգրադի մարզի Կրասնի Բոր բնակավայրում հարձակման է ենթարկվել մարզի ամենախոշոր՝ 154 հազար քառակուսի մետր տարածք ունեցող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը, որտեղ ևս ուժեղ հրդեհ է սկսվել և կա մեկ տուժած։
