Մադրիդի «Ռեալը» նոր առաջարկ է արել Վինիսիուս Ժունիորին պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:
ESPN Brasil-ի տվյալներով՝ մադրիդյան ակումբը Աշխարհի առաջնությունից հետո կապ է հաստատել եզրային հարձակվողի ներկայացուցիչների հետ և նրան առաջարկել տարեկան 22 միլիոն եվրո աշխատավարձ։ Բրազիլացին ինքը ցանկանում է մրցաշրջանում վաստակել 30 միլիոն եվրո։ Ներկայումս նա վաստակում է մոտավորապես 17.5 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը և նրա գործակալները կարծում են, որ այս պայմանագիրը կլինի ամենամեծը Վինիսիուսի կարիերայում և ցանկանում են, որ «Ռեալ Մադրիդը» գնահատի այն, ինչ նա արդեն արել է ակումբի համար։
Ըստ տեղեկությունների՝ «Արսենալը» հետևում է իրավիճակին, բայց դեռևս չի կապ հաստատել «Ռեալ Մադրիդի» կամ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
