
Հարցի քննարկումը, ակնհայտորեն, տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Վիկտոր Վասիլևը։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է պետության քաղաքացիներին քվոտավորված պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կառույցում ձայնի իրավունքի կասեցման հնարավորությանը՝ կազմակերպության բյուջեին 2 տարվա ընթացքում պարտքը չվճարելու դեպքում։
Դե ֆակտո իրավիճակն այսպիսին է արդեն ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանն իր քաղաքացիներին չի առաջադրում Քարտուղարությունում քվոտավորված պաշտոններում, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ Միացյալ շտաբից։