Իշխող ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մտադիր է պետականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բոլոր բիզնեսները, քննարկվում է նաև նրա տունը պետական սեփականության վերցնելու հարցը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման, միաժամանակ, իշխանության ներսում մտահոգություններ են առաջացել այն առնչությամբ, որ Փաշինյանի նախաձեռնած գործընթացները կարող են իրականացվել իրավական ընթացակարգերից շեղումներով։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ մտահոգություններ կան, որ միջազգային ատյաններում Ծառուկյանը կարող է հասնել ողջ գույքի վերադարձին և բյուջեից խոշոր փոխհատուցումներ ստանալ։
