ԱՄՆ-ն երկու տարով սահմանափակումներ է կիրառել ՌԴ ՊՆ մի շարք կառույցների նկատմամբ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության մի շարք ստորաբաժանումների, ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ։

Սահմանված միջոցներով ԱՄՆ պետական գերատեսչություններին արգելվում է նրանցից ապրանքներ, տեխնոլոգիաներ կամ ծառայություններ ձեռք բերել, ռազմական նշանակության արտադրանք վաճառել, լիցենզիաներ տրամադրել կամ որևէ աջակցություն ցուցաբերել։ Սահմանափակումները կգործեն երկու տարի։

Interfax-ի փոխանցմամբ՝ սահմանափակումները կիրառվել են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ միջուկային զենքի չտարածման մասին ամերիկյան օրենքի  խախտումների հիմքով։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Ռուսաստանի ցամաքային զորքերը, ՊՆ գլխավոր հրթիռահրետանային վարչությունը, ՊՆ հեռանկարային միջտեսակային հետազոտությունների և հատուկ նախագծերի վարչությունը, ինչպես նաև 1061-րդ նյութատեխնիկական ապահովման կենտրոնը։

Սահմանափակումներ են կիրառվել նաև «Գիդեոն Ալֆա» և «Ինթերնեշնլ Ինվեստ Քոմփանի» ընկերությունների, ինչպես նաև Ռուսաստանի հինգ քաղաքացու նկատմամբ։

Leave a Comment