Թրամփի վարկանիշը շարունակում է նվազել

Reuters-ի նոր հարցման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշը մեկ ամսում նվազել է 37%-ից մինչև 35%։

Հարցման արդյունքները ցույց են տալիս նաև, որ գրեթե մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ դեմոկրատներն առաջ են անցել հանրապետականներից տնտեսության կառավարման հարցում։ Հարցված գրանցված ընտրողների 37%-ը կարծում է, որ դեմոկրատներն ավելի լավ մոտեցում ունեն ԱՄՆ տնտեսության կառավարման հարցում, մինչդեռ հանրապետականներին աջակցել է 36%-ը։

Միաժամանակ, եթե Կոնգրեսի ընտրություններն անցկացվեին այժմ, հարցվածների 42%-ը կքվեարկեր Դեմոկրատական կուսակցության թեկնածուի, իսկ 37%-ը՝ Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին։

Leave a Comment