Շվեյցարիայում լեգիոնելոզով 26 մարդ է վարակվել – armeniatoday.am

Շվեյցարիայի Բազել քաղաքում գրանցվել է լեգիոնելոզի՝ տենդով և թոքաբորբով բնութագրվող ծանր վարակիչ հիվանդության 26 դեպք, հայտնում է BFM-ն՝ հղում անելով Բազելի առողջապահական մարմնին։

Մեկ մարդ մահացել է, մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Լեգիոնելոզը թոքերի հիվանդություն է, որն առաջանում է Legionella մանրէից։ Վարակը փոխանցվում է մանրէ պարունակող աէրոզոլների ներշնչման միջոցով։ Առողջապահության մարմնի տվյալներով՝ դեպքերի մեծ մասը գրանցվել է մեկ տարածքում։ Նախնական տվյալները ցույց են տալիս, որ վարակի աղբյուրը ջրի հովացման սարքավորումներն են։

BFM-ն հայտնել է, որ մասնագետները վերլուծել են բռնկման վայրի մոտ գտնվող 10 սարքավորում։ Դրանցից 8-ը գերազանցել է Legionella-ի թույլատրելի մակարդակը։

Leave a Comment