Ֆրանսիական ոստիկանության հատուկ նշանակության ուժերը շրջափակել են Նիսի թաղամասերից մեկը, այն բանից հետո, երբ տղամարդը սպանել է իր սեփական որդուն, հաղորդում է BFMTV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ RAID էլիտար ստորաբաժանումը գործողությունն իրականացրել է Լա Մադլեն թաղամասում։
Իրավապահ մարմիններին զանգահարած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց. նրա վիճակը գնահատվում է ծանր։ BFMTV-ն հաղորդում է, որ դեպքի վայրի շուրջ անվտանգության պարագիծ է ստեղծվել։
Հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում, ըստ Nice Matin-ի, մեկուսացվել են նաև մոտակա մանկապարտեզի երեխաները։