Պորտուգալացի կիսապաշտպանը համալրել է «Արարատ-Արմենիա»-ի կազմը

Պորտուգալացի կիսապաշտպանը համալրել է «Արարատ-Արմենիա»-ի կազմը

«Արարատ-Արմենիան» հայտնում է նոր համալրման մասին։ Երևանյան թիմին է միացել 29-ամյա պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Բերնարդու Օլիվեիրան։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, իր կարիերայի ընթացքում պորտուգալացի ֆուտբոլիստը հանդես է եկել հայրենիքը ներկայացնող մի շարք թիմերում։ Բեննիի նախորդ ակումբը եղել է Անգոլայի առաջնությունում հանդես եկող «Պետրո Լուանդան»։

Հիշեցնենք, որ վաղը՝ օգոստոսի 4-ին, «Արարատ-Արմենիան» կարևոր հանդիպում կանցկացնի եվրոգավաթներում։ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» — «Ցելյե» առաջին դիմակայությունը կմեկնարկի ժամը 20։00-ին։ Հանդիպումը կցուցադրվի «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերով։

Leave a Comment