Իտալիան Եվրամիությանը կառաջարկի անօրինական միգրանտների համար պահման կենտրոններ ստեղծել մի քանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հայտնում է Corriere della Sera-ն:
Հրատարակության համաձայն՝ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին օգոստոսի 4-ին նախատեսված Եվրոպական խորհրդի նիստում կներկայացնի անօրինական միգրանտների պահմանն նոր կենտրոններ ստեղծելու առաջարկ, որոնք կֆինանսավորվեն եվրոպական միջոցներով և հիմնականում կգտնվեն Աֆրիկայում:
Թերթի տվյալներով՝ նախաձեռնությանը կարող են մասնակցել Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան:
Նշվում է, որ անօրինական միգրանտների նոր կենտրոնները նման կլինեն «ալբանական մոդելով» նախատեսվածներին: 2023 թվականին Իտալիան և Ալբանիան համաձայնության էին եկել Ալբանիայում միգրանտների երկու կենտրոն ստեղծելու շուրջ:
Իտալիայի կառավարության նախաձեռնությունը կներկայացվի իսպանական Սեուտա անկլավում միգրանտների ճգնաժամի ֆոնին, որտեղ անցյալ շաբաթվա վերջին ցամաքով և ծովով մուտք է գործել մոտ 60 000 մարդ: Վերջին տվյալների համաձայն՝ Մարոկկոյից զանգվածային սահմանահատման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 72-ի։
