Էլինա Իշխանյանը նշանակվեց ԱԺ նախագահի օգնականի պաշտոնում․ «Ժողովուրդ»-ի տեղեկությունը հաստատվեց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի անդամ Էլինա Իշխանյանը նշանակվեց ԱԺ նախագահի օգնականի պաշտոնում։ «Ժողովուրդ» օրաթերքի տեղեկությունը հաստատվեց։

Գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռուբինյանի օգնական է նշանակվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի անդամ Էլինա Իշխանյանը։

Մեր տեղեկություններով՝ Իշխանյանը երկար ժամանակ ակտիվ ներգրավված է եղել ՔՊ-ի գործունեության մեջ, մասնակցել է կուսակցության նախընտրական քարոզարշավներին և համարվել է երիտասարդ ակտիվիստներից մեկը։

Նա նախկինում աշխատել է նաև ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի օգնական։

Leave a Comment