Ֆուտբոլային հանդիպումը ողբերգական ավարտ է ունեցել․ կա զոհ

Ֆուտբոլային հանդիպումը ողբերգական ավարտ է ունեցել․ կա զոհ

Բրազիլիայի Մասեյո քաղաքում ընկերական ֆուտբոլային հանդիպման ժամանակ հրաձգության հետևանքով զոհվել է «Սենտրո Սպորտիվո Ալագոանո» երիտասարդական թիմի 15-ամյա ֆուտբոլիստ Միկայել Լեանդրո դա Սիլվան։

Նշվում է, որ նախկինում նաև «Սան Պաուլուի» երիտասարդական թիմում հանդես եկած պատանին հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։ Նախնական տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված տեղական խմբավորումների միջև հաշվեհարդարի հետևանքով։ Միջադեպի ընթացքում տուժել են նաև մի քանի այլ անձինք։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment