Հայաստանը օր առաջ պետք է խզի երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը. Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Լևոն Սարդարյանն ու բանախոսը զրուցում են նոր խորհրդարանի, Հայաստանում և Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։
Սարգսյանի խոսքով, այս խորհրդարանն ամենախնդրահարույցն է ներքին հանրային ընկալումներով։