Կառավարությունում նշանակումներ և վերանշանակումներ են իրականացվել

ՀՀ նախագահի հրամանագրերով կառավարությունում կատարվել են մի շարք նշանակումներ և վերանշանակումներ։

Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը նշանակվել են փոխվարչապետներ։

Վերանշանակվել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Ժաննա Անդրեսայանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, իսկ Համբարձում Մաթևոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար։

Leave a Comment