«Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում նոր կառավարիչ է նշանակվել – armeniatoday.am

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ կառավարիչ, տեղեկացրել է ՀՀ էոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են ՀՀ կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։

Հուլիսի 15-ին դատարանը դատախազության միջնորդությամբ պետության կառավարմանն ու պահպանմանն էր հանձնել նաև «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը։ Գործարարից բռնագանձված «Մուլտի Ուելնես» համալիրն էլ հանձնվել էր Երևանի քաղաքապետարանին։

Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին՝ կալանավորել։ «Մուլտի Ուելնեսը», ի թիվս Ծառուկյանի բազմաթիվ այլ ընկերությունների, կապարակնքվել էր այս խուզարկություններից հետո։ Մարզասրահի աշխատակիցներն այն բացելու ակցիա էին իրականացրել։

Ծառուկյանի ձեռարկությունները շարունակում են փակ մնալ, զուգահեռ իրականացվում են ակցիաներ՝ դրանք բացելու պահանջով, «Արարատցեմենտ» ընկերությունը դատարանը հանձնել էր պետության կառավարմանը։ 

Leave a Comment