«Խոզը»՝ «կռիշ» – BlogNews.am



«Խոզը» հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Ծառուկյանից խլված մարզասրահի տնօրեն է  նշանակվել իր անձնակամ մարզիչը. լրագրողների հետ զրույցում Ալեքսանյան Վահագը նաև տեղեկացրել է, որ իր հետ մտերիմ Մալխասյան Նշանը ֆիթնես մրցաշարերի աշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է, ՔՊ-ի անդամ, ցուցակով պատգամավորության թեկնածու և այլն:
 
Արդյոք տեղի ունեցածը կոռուպցիա չէ՞, որ ուղեկցվում է պետական ռեկետով: Իհարկե, հովանավորչության ակնհայտ դեպքի հետ գործ ունենք, որը ոչ մի կերպ չի տեղավորվում ՔՊ-ի հայտարարած արժեհամակարգի ծիրից ներս: Փաստացի ստացվում է, որ մարդուց իր ունեցվածքը խլել են ու տվել են  ՔՊ-ական մեկին, ով նաև մարզում է «վիձիծե լի» «Խոզին»:
 
Հարց է առաջանում՝ տնօրեն են նշանակել, քանի որ հենց «Խոզի՞ն» է մարզել, թե՞ որովհետև ՔՊ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու է  եղել կամ բազմակի չեմպիոն դարձել:
 
Տեղի ունեցածն ապացուցում է, որ Հայաստանում առաջնային չափանիշ է համարվում անձնական մտերմությունն ու քաղաքական հավատարմությունը, և այս դեպքում էական չէ մարդու կառավարչական, բիզնես ղեկավարման հմտությունների հարցը։
 
Բայց զարմանալ պետք չէ. Հայաստանը Նիկոլը դարձրել է մի մեծ ՔՊ ու ինչպես խելքին փչում է, այնպես էլ կառավարում ու վարվում է. ձեռքից բռնողն ո՞վ ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment