Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) նախկին քարտուղար Ռուստեմ Ումերովը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության նոր ղեկավար: Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ։
Զելենսկու խոսքով՝ Ումերովը կհամակարգի պաշտպանական դիվանագիտությունը, ԱՄՆ-ի և գործընկերների հետ բանակցությունները, ինչպես նաև պատերազմի դադարեցման գործընթացը, ինչպես նաև կզբաղվի Drone Deals ձևաչափով։ ԱԱՊԽ նոր քարտուղար է դարձել ներքին գործերի նախկին նախարար Իգոր Կլիմենկոն։
