
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մակունցը որպես մշակույթի նախարար և ԱՄՆ-ում դեսպան ձախողված էր, որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար հաջողելո՞ւ է.
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Մակունցը հանրությանը հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչ, սակայն Նիկոլ Փաշինյանն այդպես էլ անգլերեն կարգին չսովորեց։ Մակունցը ձախողված է որպես մշակույթի նախարար, առավել քան ձախողվեց որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ Հիմա նա որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար հաջողելո՞ւ է։ Նիկոլ Փաշինյանն և իր կադրային նշանակվածներն իր իսկ խոստովանությամբ՝ «7 տարի 1-ին դասարանում մնացածներ» են, այդ առումով Մակունցը դրական բացառություն չէ»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան