Խոսակացություններն այն մասին, որ «Դդում Արոյի» փոխարեն Նիկոլն իր աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու է Մակունց Լիլոյին, հաստատվեցին. Լիլոն է այլևս Նիկոլի աշխատակազմի ղեկավարը:
Ո՞վ է Լիլոն: Լիլոն Հայաստանում ամերիկացիների ամենավստահելի ու փորձված կադրն է, որ նաև Վաշինգտոնում դեսպան է աշխատել: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ավելի է ուժեղացնելու Նիկոլի նկատմամբ իր վերահսկողությունը, և առաջիկա տարիներին Հայաստանն ավելի ու ավելի է գլորվելու թուրքերի գիրկը՝ ռուսներին խռիկ տալով. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը պետական ապարատի ամենաառանցքային և քաղաքականապես զգայուն պաշտոններից մեկն է, իսկ այդ պաշտոնում Լիլոյի նշանակումը վկայում է այն մասին, որ Նիկոլը չի շեղվելու իր բռնած գծից, իսկ Լիլոն իր ազդեցիկութամբ բնավ չի զիջելու Նիկոլին, ավելին՝ հենց նա է լինելու այն խողովակը, որի միջոցով Նիկոլին են փոխանցվելու Արևմուտքի հանձնարարությունները:
Իհարկե, ցանկալի կլիներ, որ Լիլոյի նշանակումը նպաստեր կոնկրետ հայ-ամերիկյան հարաբեությունների սերտացմանն ու դրանց որակի բարձրացմանը, սակայն Հայաստանի նման երկրները երբեք չեն կարող անգամ երազել՝ ԱՄՆ-ի կողմից իսկապես կարևորվելու, այլ ոչ թե Արևմուտքի ձեռքին խաղալիք դառնալու մասին. ողջ պոստսովետական արիալի երկրները Արևմուտքի կողմից դիտարկվում են որպես կույր գործիք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: