Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներին կոչ է արել հետևել փոխըմբռնման հուշագիրը, որը կողմերը ստորագրել էին հունիսի 18-ին։
«Ստորագրված հուշագիրը Շուրայի խորհրդի (Իրանի խորհրդարան՝ խմբ.) անդամների հավաքական իմաստության արգասիքն է, և նրանք բոլորը լիովին աջակցում են դրան։ Ես համոզված եմ, որ ապագայում այդ փաստաթուղթը կդառնա մեր արտաքին կապերի առանցքը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի նախագահը։
تفاهمنامهای که امضا شد حاصل خرد جمعی اعضای شعام بود و همه اعضا با آن همدلاند. باور دارم این تفاهمنامه مرکز ثقل روابط خارجی ما در آینده خواهد بود. باید بکوشیم دشمن را وادار کنیم به آنچه امضا کرده پایبند بماند. امنیت کشور، منطقه و همپیمانان ما با این تفاهمنامه ارتقا مییابد.
— Masoud Pezeshkian (@drpezeshkian) August 2, 2026
Իրանի նախագահը հավելել է, որ փաստաթղթի իրագործումը կամրապնդի Իրանի, տարածաշրջանի և Թեհրանի դաշնակիցների անվտանգությունը:
Վաշինգտոնի և Թեհրանի կողմից հուշագրի ստորագրումից հետո կողմերը 60-օրյա բանակցություններ են սկսել ապագա խաղաղության պայմանագրի մանրամասների շուրջ: Սակայն հուլիսի սկզբին փոխադարձ հարձակումները վերսկսվեցին, որից հետո Իրանը հաստատեց հուշագրի պահպանումից հրաժարվելը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցեց Իրանի հետ պատերազմի վերսկսման մասին:
Լուսանկարը՝ Իրանի նախագահի մամուլի ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter