
«Մեր քաղաքացիները մի փոքր այլ են հասկացել իմ ասածը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Շիրազ Մանուկյանը՝ մեկնաբանելով երեկվա իր հայտարարությունը։ «Դա չի խոսում առավելության մասին, դա խոսում է պատասխանատվության մասին, որ ես առավել պատասխանատվություն ունեմ ինձ վրա դրված։ Լինելով ԱԺ պատգամավոր՝ ես պարտական եմ այն տղաների առաջ, ովքեր եղել են 2020թ․ պատերազմի մասնակից, ես կրում եմ մեծ պատասխանատվություն և պատրաստ եմ իրենց խնդիրները բարձրաձայնել այս ամբիոնից։ Դա պատասխանատվության մասին է խոսում»,- շարունակեց Մանուկյանը։
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր. «Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ ինձ հետ հարգանքով խոսել»։