Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանը Երևանում կայացած Hype FC մրցաշարում գրեփլինգի կանոններով ժամանակից շուտ հաղթել է հնդիկ ֆիթնես բլոգեր Անկիտ Բայանպուրիային, հայտնում է Hype Fighting Championship-ը։
Ծառուկյանը մենամարտի ընթացքում մի քանի անգամ մրցակցին տեղափոխել է պարտեր, ապա կիրառել է արմունկի լծակ՝ ստիպելով նրան հանձնվել։
Մենամարտն օգոստոսի 1-ին կայացել է Երևանի Tashir Arena-ում։ Ծառուկյանի՝ գրեփլինգի կանոններով հատուկ մենամարտը լինելու էր HYPE Fighting միջազգային մրցաշարի գլխավոր իրադարձությունն էր։ Մրցաշարի ծրագրում ընդգրկված էր նաև Դավիթ Խաչատրյանի և Նիկարխոյի չեմպիոնական մենամարտը։
Ծառուկյանը նաև հայտնել էր, որ UFC-ում իր առաջադրանքներն ավարտելուց հետո մտադիր է կատարելագործել ըմբշամարտի հմտությունները և փորձել որակավորվել Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերին