Հայկական ծիրանի արտահանման եկամուտների 83,9%-ը բաժին է ընկել ռուսական շուկային

Հայաստանը կարող է կորցնել ծիրանի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ը, քանի որ հիմնական գնորդը ավանդաբար եղել է Ռուսաստանը։

2025 թվականին ծիրանի արտահանումից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 12,2 մլն դոլար, որից 10,3 մլն դոլարը ապահովել է ռուսական շուկան, ինչը կազմում է արտահանման ընդհանուր ծավալի 83,9%-ը։

Հայկական ծիրանն արտահանվում է սեզոնային՝ մայիսից հոկտեմբեր ամիսներին։ Ռուսաստանից բացի, փոքր ծավալներով այն արտահանվել է նաև Վրաստան՝ 540,6 հազար դոլարի, Բելառուս՝ 205,9 հազար դոլարի, և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 62,9 հազար դոլարի չափով։

Leave a Comment