Մոսկվայում սրճարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել

Մոսկվայի կենտրոնում՝ Կուդրինսկայա հրապարակի ամառային սրճարանի մոտ տեղի է ունեցել պայթյուն, eրեք մարդ զոհվել է, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը։

Նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ժամը 20:10-ի սահմաններում։ 5 մարդ վիրավորվել է՝ ստանալով տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։

ՆԳՆ-ի և արտակարգ ծառայությունների քննչական խումբը աշխատում է դեպքի վայրում՝ Կուդրինսկայա հրապարակի 1-ին շենքի մոտ։

Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ նախնական վարկածով պայթյունը գազի արտահոսքի պատճառով էր։

Leave a Comment