Երևանում 8-րդ հարկից վերելակը պոկվել և հայտնվել է հորանում, 4 անձ է տուժել

Երևանի Սիսակյան փողոցի բարձրահարկ շենքի 8-րդ հարկից վերելակը պոկվել և հայտնվել է հորանում, 4 անձ է տուժել, հայտնել է Shamshyan.com-ը։

Կայքը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 31-ին, ժամը 19:40-ի սահմաններում։

Նշվում է, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիսակյան փողոցի 22 հասցեից «Արմենիա» ԲԿ է տեղափոխել ՌԴ քաղաքացի 39-ամյա Սերգեյ Գ.-ին, Երևանի բնակիչ 60-ամյա Նարինե Ա.-ին, 50-ամյա Մերի Հ.-ին և 43-ամյա Սաթենիկ Հ.-ին։

Leave a Comment