Մոսկվայի կենտրոնում գտնվող «Balzi Rossi» ռեստորանում, նախնական տվյալներով, պայթյուն է տեղի ունեցել։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքի պահին հաստատությունը փակ էր միջոցառման համար։
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, ևս 17-ը գտնվում են ծանր վիճակում։ Դեպքի վայրում աշխատում են Մոսկվայի բոլոր օպերատիվ ծառայությունները։ Ականատեսների խոսքով՝ պայթյունի պատճառ կարող էր լինել ռեստորանի խոհանոցում տեղադրված գազային սարքավորումը։
Փրկարարները տուժածներին դուրս են բերում ձեռքով, իսկ տարածքում կուտակվել են շտապօգնության մեքենաներ։ Պայթյունից հետո Մոսկվայի կենտրոնի մի շարք փողոցներ փակվել են։ Դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել։
