Փաշինյանը հանդիպել է առանց խոչընդոտների ձուկ արտահանող ձկնաբույծի հետ – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում այցելել է «Սասունցի Դավիթ» ընկերության ձկնաբուծարան, որն իրացման ու արտահանման խնդիրներ ներկայումս չունի, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ ընկերությունը համագործակցում է Petrossian աշխարհահռչակ գործարանի հետ, տնտեսությունում ներդրված է ջրախնայող համակարգ և HACCP որակի համակարգ։

Նշվում է, որ Փաշինյանը կարևորել է կառավարության աջակցությամբ ոլորտում ժամանակակից ստանդարտների ու տեխնոլոգիաների ներդրումն ու արտադրության որակի բարձրացումը:

Leave a Comment