
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է: Ժողովրդից թալանվածը պետք է վերադարձվի անմիջականորեն բուն տուժողին՝ ժողովրդին, քաղաքացուն, այլ ոչ թե հանձնվի անդեմ, անանուն ու անհասցե պետական չինովնիկի տնօրինությանը: Շարքային մարդը պետք է ուղղակիորեն ետ ստանա իրենից այս ողջ ընթացքում (նաև առաջիկայում) խլված, գողացված միջոցներն ու դրա ձևերը կան: Դա կլինի ՀՀ ազգային բարեկեցության հիմնադրամի ստեղծման միջոցով կամ որևէ այլ թափանցիկ գործող կառույցի միջոցով, բայց եթե դա չարվի հիմնավոր կլինեն պետական բարձրաստիճան չինովնիկներին հասցեագրվելիք՝ «թալանվածը վերաթալանելու» վերաբերյալ մեղադրանքները»:
Աղբյուրը` Արման Մելիքյան