Հայ-թուրքական սահմանը ավելի շուտ կբացվի. Թուրքիան Ադրբեջանին օգտագործում է

Հայ-թուրքական սահմանը ավելի շուտ կբացվի. Թուրքիան Ադրբեջանին օգտագործում է

Radar-Զրույցի այսօրվա հյուրը թուրքագետ Նելլի Մինասյանն է։

Անդրադառնալով հարցին, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը, Մինասյանն ասաց.

«Կարծում եմ՝ հայ-թուրքական սահմանն ավելի շուտ կբացվի, որովհետև տնտեսական բոլոր այդ ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքային զարգացումները, ենթադրում են նաև Հայաստանի ներգրավումն այդ գործընթացներում։ Պարզապես ինչ-որ մի պահ կգա, երբ Թուրքիան կգնա նաև սահմանի բացմանը»։

Թուրքագետի խոսքով՝ սահմանը չի կարող հավերժ փակ մնալ, և ի վերջո կգա մի պահ, երբ այն կբացվի։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Թուրքիան իսկապես շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, Մինասյանը նշեց.

«Կարծում եմ՝ Թուրքիան շահագրգռված չէ, և մենք տեսնում ենք, որ ամբողջ գործընթացը ձգձգվում է։ Իմ կարծիքով՝ դա պայմանավորված է առաջին հերթին Թուրքիայի դիրքորոշմամբ։ Կան տեսակետներ, թե Ադրբեջանի ազդեցությունն է որոշիչ Թուրքիայի որոշումների վրա, սակայն ես այդ կարծիքին չեմ։ Կարծում եմ՝ իրավիճակը ճիշտ հակառակն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment