Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը հայտնել է ԴԱՀԿ անունից տարածվող խաբեության նոր ալիքի մասին։
Նա հրապարակել է խարդախների կողմից ԴԱՀԿ անունից ուղարկված հաղորդագրություն, որով կոչ են անում մեկ օրվա ընթացքում մարել պարտավրրությունը։ «Տակտիկան շատ պարզ է՝ ստեղծում են արհեստական սթրեսային վիճակ․ շտապեցնում են (ընդամենը 1 օր ժամանակ) և սպառնում են ԴԱՀԿ-ով ու ավանդը բռնագանձելով»,- նշել է փորձագետը։
Նա կոչ է արել կասկածի դեպքում ինքնուրույն զանգահարել բանկի պաշտոնական հեռախոսահամարով կամ ստուգել պարտքերը ԴԱՀԿ պաշտոնական կայքում։
