Մահացել է ՕՊԵԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռենե Օրտիսը

Մահացել է ՕՊԵԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռենե Օրտիսը

84 տարեկան հասակում մահացել է ՕՊԵԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, Էկվադորի էներգետիկայի նախկին նախարար Ռենե Օրտիսը։ Այս մասին X-ում հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Նրա թողած ժառանգությունը կշարունակի ոգեշնչել էներգետիկայի ոլորտի ապագա սերունդներին ամբողջ աշխարհում»,- նշված է ՕՊԵԿ-ի հայտարարության մեջ։

Օրտիսը 1979-1981 թվականներին զբաղեցրել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ 1976-1978 թվականներին ներկայացրել է Էկվադորը կազմակերպության տնտեսական հանձնաժողովում։ Նա նաև երկու անգամ գլխավորել է Էկվադորի էներգետիկայի նախարարությունը՝ 1990-ականների վերջին և 2020-2021 թվականներին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment