ՆԳՆ-ն` Չկալովկայում հայտնաբերված մահացած տղամարդու մասին

Նախնական տեղեկություններով՝ Չկալովկայում հայտնաբերված տղամարդը մահացել է ինքնազգացողության վատացման հետևանքով: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՆԳՆ-ից:

Օգոստոսի 1-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չկալովկա բնակավայրի հարակից դաշտում դի կա։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր։ 

Պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 71-ամյա Ա. Հ.-ն է։ Նախնական տեղեկություններով՝ վերջինս վնասվածքը ստացել է ինքնազգացողության վատացման հետևանքով բերանքսիվայր ընկնելու արդյունքում, ինչի հետևանքով էլ մահացել է։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։

Leave a Comment