Ի՞նչ իրավունքով է Աննան ցուցում տալիս ԱԺ-ին



Աննան մի կարճ տեսանյութ է  հրապարակել ու հույս հայտնել, որ առաջին օրենքի նախագիծը, որը կընդունի ԱԺ-ն հենց առաջին նիստում, կլինի ՀՀ ՔՕ-ում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, իսկ փոփոխությունը կլինի այն, որ ընտանեկան բռնությունը, որպես առանձին հանցակազմ, տեղ կգտնի ՀՀ ՔՕ-ում, ինչը կարևոր է  այն առումով, որ դա, ըստ Աննայի, կօգնի, որպեսզի տղամարդիկ գիտակցեն իրենց քայլերի հնարավոր հետևանքները, քանի որ հիմա նրանք չգիտեն, որ կնոջն ապտակելը դատապարտելի քարեական հանցագործություն է:
 
Աննայի ինքնափիառի մոլուցքը նրան գցել է ծայրահեղությունների գիրկը. երկրի առջև ծառացած բազմաթիվ գերխնդիրների ֆոնին Աննայի հայտարարությունը թվում է խիստ վիճելի. օրենսդիր մարմնի առաջին նիստի օրակարգը սովորաբար արտացոլում է առաջնային խնդիրները, իսկ հաշվի առնելով Հայաստանի պարագայում դրանց անհատակ լինելը՝ պետք է արձանագրել, որ Աննայի ցուցումը չի տեղավորվում առողջ տրամաբանության սահմաններում. պոպուլիզմի ու քաղաքական ցինիզմի հետ գործ ունենք այս դեպքում:
 
Կամ ի՞նչ իրավունքով է Աննան ցուցում տալիս ԱԺ-ին, եթե նա չունի իրավաքաղաքական կամ սահմանադրական կարգավիճակ՝ խորհրդարանին օրակարգ թելադրելու կամ ակնկալիքներ հայտնելու: Այսինքն՝ Աննան ուզում է ասել, որ այս երկրում ԱԺ-ն իր խոսքո՞վ է ուղղորդվում:
 
Դե իհարկե, բա է՛լ ո՞ւմ. ՔՊ-ականների թագուհին է, չէ՞, նրան հեզորեն Նիկոլն էլ է ենթարկվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment