Ջոան Ռոուլինգի հատուկ նվերը՝ գերության մեջ «Հարի Փոթեր» պատմած ուկրաինացի մայորին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Ջոան Ռոուլինգի հատուկ նվերը՝ գերության մեջ «Հարի Փոթեր» պատմած ուկրաինացի մայորին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը հուզիչ նամակ և մակագրված գիրք է ուղարկել ծովային հետևակի մայոր Ալեքսանդր Իվանովին, որը ռուսական գերության մեջ ավելի քան չորս տարի գտնվելու ընթացքում ծառայակիցներին պատմել էր «Հարի Փոթերի» բոլոր վեպերը։

Զինվորականն Ինստագրամում կիսվել է նվերի լուսանկարներով՝ մեջբերելով Ալբուս Դամբլդորի հայտնի խոսքերը. «Երջանկություն կարելի է գտնել անգամ ամենամութ ժամանակներում, եթե չմոռանաս դիմել լույսին»: Իր նամակում Ռոուլինգը նշել է, որ ուրախ է Իվանովի ազատ արձակման համար, և նրան երկար ու երջանիկ կյանք է մաղթել։

Զինվորականի պատմության մասին գրողին հայտնել էր նրա կինը՝ Նելլին՝ նշելով, որ ամուսինը գտնվում է Հարի Փոթերի աշխարհի Ազքաբան բանտից էլ վատ պայմաններում։ Որպեսզի նամակը հասնի հասցեատիրոջը, գործին միացել էր նաև «Ukraine Wow» հասարակական կազմակերպությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment