Ղազարյան Սոնիկը Հաջիև Հիքմեթի «կինոն» չի՞ նայել



ՔՊ-ական Ղազայան Սոնիկը վստահություն է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը տրամադրված են աշխատել հանուն խաղաղության, ինչն անշրջելի փաստ է:
 
Թե հանուն ինչի է Ադրբեջանն աշխատում, փայլուն կերպով ի ցույց դրեց օրերս Իլհամի օգնական Հաջիև Հիքմեթը՝ այն նույն մարդը, որ վերջերս ԱԽՔ Գրիգորյան Արմենի հետ բանակցել էր հենց Հայաստանում. «X»-ում  հուլիսի 28-ին կիսվել էր Շուշիի բանտի մասին «AnewZ» հեռուստաալիքի փաստավավերագրական ֆիլմով՝ «The Auschwitz of the Caucasus – Shusha Prison Through the Eyes of Lithuanian War Journalist  Richardas Lapaitis» վերտառությամբ: Տեսանյութում լիտվացի լրագրող Ռիչարդաս Լապայտիսը շրջում է նախկին Շուշիի բանտում, ցույց է տալիս նեղ խցերը, պատժախցերը և «պատի մեջ դագաղը», ինչպես նաև ներկայացնում է ադրբեջանցի նախկին գերիների վկայությունները՝ խոշտանգումների, սովի և հոգեբանական ահաբեկչության մասին. փորձ էր արվում քարոզել այն՝ իրականության հետ ոչ մի կապ չունեցող միքտը, թե հայերը մարդակեր, ֆաշիստներից բաղկացած մի ինչ-որ ցեղախումբ են, որ հալածել ու խոշտանգել են խեղճ ադրբեջանցիներին:
 
Հարց՝ Սոնիկին՝ եթե Բաքուն իսկապես խաղաղության է  ձգտում, ապա ինչո՞ւ է հակահայկական բովանդակությամբ նման ֆիլմեր նկարում ու «ռեկլամում»: Պարզ է, չէ՞, ինչու է  անում. նախ՝ փորձում է ստվերել իր կողմից գործված էթնիկ զտումը՝ Նիկոլի օգնությամբ 2023-ին Արցախում տեղի ունեցածը, ապա՝ հող է նախապատրաստում Հայաստանի վրա հարձակման համար, որպեսզի երբ վաղը «ազատագրեն» «Արևմտյան Ադրբեջանը», համաշխարհային հանրության  առաջ արդարանալու տեղ ունենա, լեգիտիմանան:
 
Այս պայմաններում խոսել խաղաղության մասին, կարող են միայն ազգուրաց ՔՊ-ականները, որոնք թքած ունեն այն փաստի վրա, որ ի դեմս հայ գերիների ու Բաքվում բռնադատվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, Ադրբեջանը բռնադատում է ողջ հայ ժողովրդին՝ «սրելով ատամները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment