Կտեսնենք՝ արդյոք կարո՞ղ ենք վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները․ Ռուբիո

Կտեսնենք՝ արդյոք կարո՞ղ ենք վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները․ Ռուբիո

Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը դիվանագիտական ջանքեր է գործադրելու՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները վերսկսելու հնարավորությունը ստուգելու համար։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կտեսնենք՝ արդյոք կարո՞ղ ենք վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և վերջ դնել այս պատերազմին։

Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին հստակ կարմիր գծեր, և մինչև մենք չկարողանանք մի փոքր մոտեցնել դրանք, դեռ ավարտին մոտ չենք լինի»,- ասել է Ռուբիոն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment